Միացյալ Նահանգները պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Իրանի դեմ և միաժամանակ հրապարակել Iran General License Y գլխավոր արտոնագիրը: Դրա մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտարարել է Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC), պատժամիջոցները սահմանվել են այն բանից հետո, երբ Իրանը վերսկսել է հարձակումները Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացության վրա:

Սահմանափակումների տակ է հայտնվել իրանցի ֆինանսական միջնորդ Ալի Անսարին, որն, ամերիկյան իշխանությունների պնդմամբ, ակտիվների հսկայական միջազգային ցանց է կառավարում, որոնք օգուտ են բերում Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեիին և իրանական ղեկավարության այլ ներկայացուցիչներին:

Բացի դրանից, OFAC-ը թողարկել է Iran General License Y գլխավոր արտոնագիրը, որը կարգավորում է Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցային ռեժիմին առնչվող առանձին գործառնություններ:

Source: https://news.am/hy/news/1049179