ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին, սակայն հստակություն չկա, հայտնել է ТАСС-ի աղբյուրը։

«Նման հնարավորություն կա,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով առաջիկա երկու շաբաթվա վերաբերյալ համապատասխան հարցին։- Սակայն այս պահին որոշակիություն և հստակություն չկա»։

Ավելի վաղ արևմտյան մի քանի լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Ուիթքոֆը և Քուշներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հնարավոր է այցելեն Կիև։

Source: https://news.am/hy/news/1052172