Ռազմական դատարանը 15 տարվա խիստ ռեժիմի գաղութի է դատապարտել 42-ամյա Ադրբեջանի քաղաքացուն՝ Բառնաուլում տաճարը հրկիզելու փորձի համար։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Ալթայի երկրամասի վարչությունից, փոխանցում է Sputnik-ը։

Նշվում է, որ նա գործել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հանձնարարությամբ։ 2025 թվականի հոկտեմբերին նա փորձել է դյուրավառ հեղուկի միջոցով հրկիզել Բարնաուլի տաճարը, սակայն հանցագործությունը մինչև վերջ հասցրել. նրան ձերբակալել են ԱԴԾ օպերատիվ աշխատակիցները:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ դատարանը նրան մեղավոր է ճանաչել ահաբեկչական գործողություն կատարելու փորձի, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու մեջ: Հաղորդվում է նաև, որ պատժի առաջին չորս տարին նա անցկացնելու է բանտում:

Source: https://news.am/hy/news/1051680