Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակումը շարունակվում է։ Այս մասին հայտնել է Եմենի հութիների ներկայացուցիչը, հաղորդում է Fars-ը։

«Մենք կընդլայնենք մեր գործողությունները «ակն ընդ ակն» բանաձևի շրջանակում։

Անցած գիշեր մենք երկու կարևոր և հաջողված ռազմական գործողություն ենք իրականացրել Ջիզանում և Յանբույում գտնվող «Aramco» ընկերության օբյեկտների դեմ։

Այս գործողությունները Հոդեյդա քաղաքի ու նավահանգստի և Կամրան կղզու ուղղությամբ Սաուդյան Արաբիայի ագրեսիայի, ինչպես նաև եմենցի ժողովրդի շարունակվող պաշարման ու Եմենի ինքնիշխանության խախտման պատասխանն են», - նշել են հութիները։

Source: https://news.am/hy/news/1051693