Ավստրիայի Եվրոպայի հարցերով նախարար Կլաուդիա Բաուերը Welt am Sonntag թերթի հարցազրույցում հանդես է եկել Կիևի հասցեին քննադատական հայտարարություններով։

«Ես այնպիսի տպավորություն եմ ստացել, թե վերջին ամիսներին Ուկրաինայի նախագահն ավելի ու ավելի հաճախ է փորձում Եվրամիությանը թելադրել Ուկրաինայի անդամակցության ժամկետը։ Սակայն արագացված անդամակցությունը «հայտով» լինել չի կարող», — հայտարարել է Բաուերը՝ հավելելով, որ Կիևը դեռ շատ անելիք ունի կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում, փոխանցել է Bild-ը։

Հունվարին ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության դեմ հանդես էր եկել նաև Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոկերը։ Նրա խոսքով՝ ընդունման չափանիշները պետք է կատարվեն, իսկ պայմանները՝ նույնը լինեն բոլորի համար։

Source: https://news.am/hy/news/1051671