Ղազախստանից նավթամթերքների ավելցուկները կարող են մատակարարվել Ռուսաստանի Դաշնություն, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին «Վեստի»-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Նա նշել է, որ նման տարբերակն արդեն քննարկվել է ղազախ գործընկերների հետ։
«Ներկա իրավիճակում մենք մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ, ընդհակառակը, այն ավելցուկները, որոնք կան Ղազախստանում, թեև այնտեղ ծավալները փոքր են, անհրաժեշտության դեպքում կարող են մատակարարվել նաև Ռուսաստանի Դաշնություն։ Եվ սա, այսպես ասած, փոխադարձ հետաքրքրություն է՝ ապահովելու Ռուսաստանի և Ղազախստանի ներքին շուկաների կայուն աշխատանքը», — նշել է Նովակը։
Source: https://news.am/hy/news/1051705