Երեկ և այսօր բազմաթիվ խորհրդակցություններ են եղել։ Իհարկե, ես լսում եմ, թե ինչ են ասում մարդիկ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօր ես երկար խոսել եմ Միխայիլ Ֆյոդորովի հետ։ Այսօր ես նաև խոսել եմ Ալեքսանդր Սիրսկու հետ։ Բանակի վերաբերյալ որոշումներ կլինեն։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում Ուկրաինայի մասին։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են մեր դիրքերը ճակատում, ովքեր փորձում են պատերազմը վերադարձնել Ռուսաստան՝ այնտեղ, որտեղից այն եկել է մեզ մոտ», — նշել է նա։

Source: https://news.am/hy/news/1050542