Երկրի վրա բույսերի կյանքը գոյություն չի ունենա 1,87 միլիարդ տարի անց։ Այս մասին, հղում կատարելով գիտնականների հետազոտությանը, որը հրապարակվել է JGR Atmospheres պարբերականում, գրել է Popular Mechanics (PM) ամսագիրը։
Հրապարակման մեջ նշվել է, որ ներկայում «Արևը արտադրում է մոտավորապես մեկ երրորդով ավելի շատ էներգիա, քան Արեգակնային համակարգի ծննդյան պահին, լուսատվության այս աճը մեծ խնդիր կդառնա մոտ 1,8 միլիարդ տարի հետո»։ «Երկրի կենսոլորտի գոյության վերջնական տևողությունը սահմանափակված է Արեգակի պայծառության անշեղ աճով՝ դրա ծերացմանը զուգընթաց», — գրել են հեղինակները։
Գիտնականների իրականացրած համակարգչային մոդելավորումը հաշվի է առել կենսոլորտի երկու հիմնական ցուցանիշ՝ ածխաթթու գազի պարունակությունը և ջերմաստիճանը։ Մասնագետների ստացած տվյալները ցույց են տալիս, որ Երկրի վրա բույսերը կվերանան մոտավորապես այն ժամանակ, երբ մոլորակի օվկիանոսները կգոլորշիանան տիեզերքում։
Source: https://news.am/hy/news/1051496