Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ մեկնելու է ԱՄՆ, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպում է ունենալու ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատար Սթիվեն Ուիթքոֆի և գործարար Ջարեդ Քուշների հետ։

«Մենք հանդիպում ենք ունենալու։ Ամենայն հավանականությամբ, հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում։ Մեզ հրավիրել են, կարծում եմ՝ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին՝ մեկ շաբաթվա ընթացքում»,- արձանագրել է նա։ Լրագրողների հարցերին պատասխանելու տեսանյութը հեռարձակել է «ТСН» հեռուստաալիքը։

Զելենսկին հավելել է, որ չորեքշաբթի օրը Ուիթքոֆի և Քուշների հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները «քննարկել են [ուկրաինական] հակամարտության ավարտի վերաբերյալ ԱՄՆ տարբեր առաջարկներ»։

Զելենսկին հայտնել է նաև, որ այցի ընթացքում ծրագրում է հանդիպել Patriot ՀՕՊ համալիրների համար հրթիռներ արտադրող Lockheed Martin ընկերության ներկայացուցիչների հետ։

Source: https://news.am/hy/news/1051382