Շրջանառվող տեղեկությունների համաձայն, Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի են ենթարկել Կոտայքի մարզում գործող բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանն ու այսպես ասած վերջինիս «մաֆիան». Հովակիմյանի ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանի Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի Էլլարի Սաքոն, ով հանդիսանում է ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի ընկերը, Բաբկեն Հովակիմյանի ընկեր արցախցի Գրիշա Գրիգորյանը, եւ ոմն Ազատ Շահոյան: Այս մասին գրում է Armlur.am-ը։

Նշենք, որ Makaryan.news-ն էլ տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնում է Նաիրի Հակոբյանի տան մոտով եւ սեռական հայհոյանքներ հնչեցնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել ԱԺ փոխնախագահի թեկնածու, ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը:

Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: 2 անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Source: https://news.am/hy/news/1051915