Տորոնտոյում մի խումբ անհայտ անձինք հարձակվել են էթնիկ հրեաներին պատկանող տեղական ցանցի հացաբուլկեղենային երկու արտադրամասերի վրա։ Այս մասին, հղում անելով քաղաքի ոստիկանությանը, հայտնել է CNN հեռուստաալիքը։

Իրավապահների տվյալներով՝ հաստատություններից մեկի վրա հարձակում է գործվել հրազենի կիրառմամբ, իսկ մյուսի պատերը վնասվել են բութ առարկաներով։ Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել՝ դեպքը դիտարկելով որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն։

Տորոնտոյի քաղաքապետ Օլիվիա Չոուն տեղի ունեցածը որակել է որպես հակասեմական դրսևորում՝ այն անվանելով «ստոր ու անընդունելի արարք»: Նա միաժամանակ խոստացել է խստացնել նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարը

Source: https://news.am/hy/news/1051898