Truth Social սոցցանցը կգործարկի վճարովի լիցենզավորված տվյալների փոխանցման ալիք՝ Truth API, որը բանկերին և առևտրային ընկերություններին կտրամադրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և հարթակի այլ ազդեցիկ օգտատերերի հրապարակումների ամենաարագ հասանելիություն։ Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Trump Media & Technology Group-ին (TMTG)։
«Truth API-ն կգործարկվի օգոստոսի 1-ին և արդեն ունի գրանցված հաճախորդներ։ Հոսքը կընդգրկի 10 ազդեցիկ հաշիվ և կարխիվացնի գրառումները 2022 թվականից», — նշվել է հրապարակման մեջ։
Ինչպես նշել են ընկերությունում, ծառայությունը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք «ամենից շատ են տուժում տեղեկատվության ուշացման արժեքից», ներառյալ ալգորիթմական առևտրային ընկերությունները։
Գործակալության տեղեկություններով՝ այս քայլը TMTG-ի համար դարձել է առաջինը տվյալների լիցենզավորման ոլորտում։ Նշվել է, որ ավելի վաղ ընկերությունը բախվել էր մեդիա բիզնեսի մասշտաբավորման դժվարությունների՝ ավելի խոշոր սոցցանցերի հետ մրցակցության ֆոնին։
Source: https://news.am/hy/news/1050322