Թուրքիայում սկսվել է դեպի Գյումրի տանող երկաթգծի հատվածի վերակառուցումը։ Այս մասին հայտնել է Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Տոպտասը։
Նրա խոսքով՝ վերականգնողական աշխատանքները կտևեն շուրջ երկուսից երեք ամիս։ Արդեն հայտարարվել է շինարարության մրցույթ, որը ներառում է նաև Աքյաքայից մինչև Գյումրի գրունտային ճանապարհի կառուցումը։
Տոպտասը նշել է, որ երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնումը տնտեսական շահ կբերի երկու կողմերին էլ և նոր հնարավորություններ կստեղծի գյուղատնտեսության ու արդյունաբերության ոլորտներում համագործակցության համար։
Source: https://news.am/hy/news/1052049