Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցն անցել է ջերմ և բովանդակալից մթնոլորտում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչպես գիտեք, առավոտյան նախագահն արդեն հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Շատ ջերմ, բովանդակալից հեռախոսազրույց էր», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Լրագրողների խնդրանքին ի պատասխան՝ նախագահի մամուլի քարտուղարը նաև խոստացել է ճշտել, թե ում նախաձեռնությամբ է կայացել ՌԴ և Ադրբեջանի առաջնորդների հեռախոսազրույցը:
Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին:
Source: https://news.am/hy/news/1052076