Օմանն Իրանին առաջարկել է Հորմուզի նեղուցում նավագնացության համատեղ կարգավորման և կամավոր վճարների հիմունքով իրականացվող նոր մեխանիզմ ներդնել։ Այս մասին, հղում անելով տարածաշրջանի աղբյուրին, հաղորդել է Reuters գործակալությունը։
Ըստ գործակալության տվյալների՝ Օմանի առաջարկը վայելում է տարածաշրջանի աջակցությունը։ Առաջարկի համաձայն՝ Թեհրանը միանձնյա կերպով չի իրականացնելու նեղուցի վերահսկողությունը։ «Հիմք է ընդունվել Մալակկայի նեղուցում առկա մոդելը. նեղուցից օգտվողները կամավոր մուծումներ են անում նավագնացության անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության և որոնողափրկարարական գործողությունների համար», — նշել է գործակալության զրուցակիցը։
Source: https://news.am/hy/news/1052063