Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ երկիրը կշարունակի ակտիվ դիվանագիտություն վարել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ, ներառյալ՝ ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի կազմակերպման նախաձեռնությունը։
«Ցավոք, վերջին զարգացումները մտահոգիչ են։ Այն դեպքում, երբ դիվանագիտական ջանքերը հայտնվել են փակուղում, մենք ականատես ենք լինում հակամարտության սրմանը։ Մեզ հատկապես անհանգստացնում է վերջին շրջանում քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի վրա հարձակումների ավելացումը։ Կարծում ենք, որ անհրաժեշտ է օր առաջ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և վճռականորեն ձգտել դիվանագիտական լուծումների։ Մենք կշարունակենք ակտիվացնել մեր ուղղակի դիվանագիտական ջանքերը, ներառյալ՝ կողմերի միջև բանակցությունների կրկնակի անցկացումը»,- Կիևում իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։ Ասուլիսի հեռարձակումն իրականացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ սոցցանցերով։
Source: https://news.am/hy/news/1050129