Աբերդինի, Շոտլանդիա, բնակիչները փողոցներում տոնում են, քանի որ նոր վարչապետ Էնդի Բերնհեմն հայտարարել է Հյուսիսային ծովի անգնահատելի նավթային պաշարների լիակատար բացման մասին։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սա Երկրի վրա բարձրորակ նավթի խոշորագույն աղբյուրներից մեկն է, որի պաշարները կհերիքեն հարյուրավոր տարիներ, և դրանց մեծ մասը դեռ չի հայտնաբերվել, ինչը Միացյալ Թագավորությունը աղքատ աղետից կվերածի աշխարհի ամենահարուստ երկրներից մեկի։ Բրիտանիան տարեկան միլիարդավոր դոլարներ է վճարում Նորվեգիային նավթ գնելու համար, որը նա ստանում է Հյուսիսային ծովի պակաս արժեքավոր հատվածից. որքան անհեթեթ է դա։
Բացի այդ, լուրեր են շրջանառվում, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է տեղափոխել հին և սարսափելի տեսք ունեցող հողմաղացները, որոնք բարձրանում են Աբերդին քաղաքի վրամ և քայքայում նրա տեսքը։
Սա կարևոր օր կլինի երկրի համար, և բոլորը շատ ուրախ կլինեն դրա համար։
Մեծ Բրիտանիան հսկայական ներուժ ունի, բայց ամեն ինչ սկսվում է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾՈՎԻ ՆԱՎԹԻ ԲԱՑՈՒՄԻՑ։ ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ, ՇՈՏԼԱՆԴԻԱ՛»։ — նշել է Թրամփը։
ԶԼՄ-ներ․ Բրիտանիայի նոր վարչապետը կհայտարարի նավթագազային նոր հանքավայրերի հորատման ծրագրերի մասին
Source: https://news.am/hy/news/1050616