ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է, թե զինամթերքի պաշարների նվազումը կարող է խոչընդոտել Իրանի դեմ ռազմական գործողությունների շարունակմանը։
The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում արված հայտարարության մեջ նա նշել է․ «Մենք անհամեմատ ավելի շատ զինամթերք ունենք, քան աշխարհի որևէ այլ երկիր, և շատ ավելին, քան մեզ իրականում անհրաժեշտ է»։
Ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ՝ Թրամփն առժամանակ հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավի խոշոր էսկալացիան։ Սա տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ դիվանագիտական բանակցությունները վերսկսելու փորձերի, ինչպես նաև զինամթերքի սահմանափակ պաշարների շուրջ ընթացող քննարկումների ֆոնին։
Ըստ աղբյուրների՝ դեռ ուրբաթ օրը ամերիկյան զինուժը պատրաստ է եղել ինտենսիվ հարվածների նոր շարք հասցնել Իրանին, որը կարող էր տևել մինչև երկու շաբաթ։
Source: https://news.am/hy/news/1051823