Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված անտառային հրդեհն սկսել է սպառնալ Բորդոյի ագլոմերացիայում գտնվող ռազմական արդյունաբերության օբյեկտներին: Այս մասին հայտնել է «Le Parisien» թերթը:
Ըստ պարբերականի հրապարակման՝ Ժիրոնդում բռնկված հրդեհը սպառնում է Բորդոյի մոտակայքում գտնվող պաշտպանական ձեռնարկությունների և գիտական օբյեկտների ընդարձակ ցանցին: Ալկաշոնի ծոցի շրջակայքը համակած կրակը բավականին մոտեցել է տարածաշրջանի արդյունաբերական գոտուն, որտեղ տեղակայված են ֆրանսիական և եվրոպական խոշորագույն ռազմաարդյունաբերական համալիրների՝ «Safran»-ի, «Thales»-ի, «Dassault»-ի և «ArianeGroup»-ի արտադրական հզորությունները:
Բացի այդ, վտանգի տակ է հայտնվել նաև «Roxel France» դուստր ձեռնարկությունը, որը շարժիչային համակարգեր է արտադրում եվրոպական հրթիռաշինական և զինատեսակների «MBDA» հսկայի համար: Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունն արդեն լրացուցիչ ուժեր ու միջոցներ է հատկացրել ռազմավարական օբյեկտների անվտանգությունն ապահովելու և արտադրամասերում կրակի տարածումը կանխելու համար:
Source: https://news.am/hy/news/1051851