ԱՄՆ զինված ուժերը մեծ հարված կհասցնեն Իրանին, և այդ գործողությունների արդյունքները շուտով տեսանելի կլինեն, ուրբաթ օրը հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք հզոր հաղթանակ ենք տանում Իրանի նկատմամբ։ Դրա արդյունքները շուտով տեսանելի կլինեն», - ասաց նա իր համաքաղաքացիներին ուղղված հեռուստատեսային ուղերձում։

Ավելի վաղ ԱՄՆ-ն վերսկսեց հարվածները Իրանի դեմ։ Ուրբաթ երեկոյան Իսլամական Հանրապետությունը կրկին հարձակման ենթարկվեց։ Հարվածներ են գրանցվել Բուշերի, Քեշմ կղզու ռազմական բազաների և Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Բանդար Աբբասի և Բանդար Խեմիր նավահանգիստների վրա։ Պայթյուններ են տեղի ունեցել նաև երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ արդյունաբերական քաղաքում և Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Իրանշահրի օդանավակայանում։ Իրանը երեկ երեկոյան հարձակվել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա, և Քուվեյթի բանակը հայտարարել է, որ հետ է մղել իրանական օդային հարձակումը։

Source: https://news.am/hy/news/1050269