Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մի քանի զինծառայողներ վիրավորվել են երկրի ռազմական օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, որոնք, գերատեսչության տվյալներով, իրականացվել են Իրանի կողմից՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Ինչպես հաղորդվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ, հարձակման են ենթարկվել քուվեյթյան բանակի մի քանի ռազմական օբյեկտներ և ճամբարներ։ Հարվածների հետևանքով տուժել են ցամաքային զորքերի զինծառայողներ։
Պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ Գլխավոր շտաբի ղեկավարությունն այցելել է առավոտյան հարձակման ժամանակ վնասվածքներ ստացած զինծառայողներին և ծանոթացել նրանց առողջական վիճակին։
Գերատեսչությունը չի հստակեցրել տուժածների ստույգ թիվը, նրանց վիրավորումների ծանրության աստիճանը, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի չափերը։
Source: https://news.am/hy/news/1050398