ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ կունենա Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի առջև տեղափոխված ընթրիքի ժամանակ, այն բանից հետո, երբ ապրիլին այդ միջոցառումը խափանվել էր Hilton հյուրանոց ներխուժած հրաձգի պատճառով, հայտնում է Reuters գործակալությունը:
Այս անգամ հանդիպումը տեղի կունենա Waldorf Astoria հյուրանոցում, իսկ շենքի պահպանությունը լուրջ կերպով կուժեղացվի: Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Քարանը լրագրողներին հայտնել է, որ առաջապահ խումբը զբաղվում է հյուրանոցում անվտանգության ապահովման համալիր ծրագրի իրականացմամբ:
«Մենք ակնկալում ենք չարակամների հայտնվելը: Դա է իրականությունը, բայց մենք այս հաստատությանը վերաբերվում ենք այնպես, ինչպես նախագահի այցելած ցանկացած այլ վայրի»,- ասել է Քարանը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ առաջիկա ուրբաթօրյա ընթրիքը կնվիրվի Գաղտնի ծառայության աշխատակից Վիկտոր Գոնսալեսին, ով ապրիլին հրազենային վիրավորում էր ստացել հյուրանոցի պարասրահի մուտքի մոտ գտնվող անցակետում: Համարվում է, որ հենց նրա գործողություններն են օգնել կասեցնել հարձակումը:
Source: https://news.am/hy/news/1051567