Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Գազայի հատվածի մի քանի շրջաններում ՀԱՄԱՍ շարժման զենքի պահեստներին հարվածներ հասցնելու մասին:

«ՑԱԽԱԼ-ի և ՇԱԲԱԿ-ի (Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայություն) ուժերը հարվածներ են հասցրել և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքային օբյեկտներն ամբողջ Գազայի հատվածի մի քանի շրջաններում, ներառյալ զենքի պահեստները... և ստորգետնյա ենթակառուցվածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումից հետո, գործողություն սկսեց Գազայի հատվածում, որի զոհերի թիվը գերազանցել է 72 հազարը, տուժել է ավելի քան 170 հազար մարդ:

Source: https://news.am/hy/news/1051599