ԱՄՆ-ում խոքային պետության անդամները երկրի ղեկավարությունից և ամերիկյան ժողովրդից թաքցրել են ԱՄՆ ընտրություններին Չինաստանի ենթադրյալ միջամտության ծավալների մասին տեղեկությունը։ Այս մասին հուլիսի 16-ի երեկոյան հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Փաստաթղթերի երկրորդ փաթեթը, որը մենք կհրապարակենք, ցույց է տալիս, որ խոքային պետության անդամները՝ մարդկանց շատ հայտնի խումբ, շատ դեպքերում՝ մեր հետախուզական վարչությունից, աշխատել են, որպեսզի ակտիվորեն թաքցնեն և նվազեցնեն ընտրություններին Չինաստանի նենգ միջամտության ծավալների մասին տեղեկությունը՝ դա անհասկանալի կերպով թաքցնելով թե՛ նախագահից, թե՛ ամերիկյան ժողովրդից», - ասել է նա Սպիտակ տանը հայրենակիցներին ուղղված հեռուստաուղերձում։

Source: https://news.am/hy/news/1050277