Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակը հայտարարել է Թեհրանում երկրի զոհված ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակի արարողություն անցկացնելու մասին։

Mehr գործակալության հրապարակած հաղորդագրության համաձայն, միջոցառումը տեղի կունենա երեքշաբթի՝ իրանական օրացույցով 1405 թվականի հուլիսի 23-ին (2026 թվականի հուլիսի 14-ին), Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան մզկիթի աղոթասրահում։

Արարողությունը կանցկացվի 17:00-ից 19:00-ն և կկազմակերպվի Իրանի նոր գերագույն առաջնորդի՝ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի նախաձեռնությամբ։

Գրասենյակի հայտարարության մեջ ցավակցություն է հայտնվել Ալի Խամենեիի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև իսլամական հեղափոխության աջակիցների մահվան կապակցությամբ։

Կազմակերպիչները հայտարարել են, որ քաղաքացիների մասնակցությունը արարողությանը կհաստատի նրանց աջակցությունը երկրի հետագա քաղաքական ուղեգծին և հավատարմությունը Ալի Խամենեիի քաղաքական ժառանգությանը։

Source: https://news.am/hy/news/1049342