ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ընդունելություն կազմակերպել ի պատիվ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) Նյու Յորքում, ինչպես նաև ներկա կգտնվի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին: Դրա մասին լրագրողների համար կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:

«Ուրբաթ օրը նախագահը կմեկնի Նյու Յորք՝ Մանհեթենի [ամերիկյան առաջնորդին պատկանող երկնաքեր] Trump Tower-ում ՖԻՖԱ-ի ընդունելությանը մասնակցելու համար: Իսկ այնուհետև՝ կիրակի օրը, նա ներկա կգտնվի ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության [եզրափակչին]՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև խաղին»,- ասել է նա:

Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը, որում Արգենտինայի հավաքականը կխաղա Իսպանիայի թիմի դեմ, տեղի կունենա հուլիսի 19-ին: Արգենտինայի ընտրանին աշխարհի գործող չեմպիոնն է։ Այն նվաճել է տիտղոսը երեք անգամ: Աշխարհի առաջնության եզրափակիչը կանցկացվի Նյու Ջերսի նահանգում: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Թրամփը հաղթողին կհանձնի գավաթը

Source: https://news.am/hy/news/1050253