Հայաստանում սկսվել է երեք նոր ջրամբարների կառուցման գործընթացը։ Այս մասին Կառավարության հուլիսի 30-ի նիստում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նա պարզաբանել է, որ ջրամբարները կառուցվելու են Քասախում՝ 10 միլիոն խորանարդ մետր ջրատարողությամբ, Լիճքում՝ 4 միլիոն խորանարդ մետր ջրատարողությամբ, և Ելփինում՝ 1 միլիոն խորանարդ մետր ջրատարողությամբ։
Նրա խոսքով՝ շինարարական բուն աշխատանքները պետք է սկսվեն մինչև 2026 թվականի վերջը։ Խաչատրյանը նաև հայտնել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համաձայնեցվել է Արթիկում և Աստղաձորում նոր ջրամբարների կառուցման հարցը։
Source: https://news.am/hy/news/1052497