Սիեթլի Seattle Center մշակութաժամանցային համալիրում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը։
«Seattle Center-ում տեղի ունեցած կրակոցների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս հինգը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշվում է հրապարակման մեջ։
Բոլոր տուժածներն ունեն հրազենային վիրավորումներ։ Չորս հոգի տեղափոխվել են հիվանդանոց, իսկ թեթև վնասվածքներ ստացած 40-ամյա մի կին հրաժարվել է հոսպիտալացումից։
Նշվում է, որ միջադեպի պահին համալիրում գաստրոնոմիական խոշոր փառատոն է իրականացվել։
Source: https://news.am/hy/news/1051825