Ռումինիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը ժամը 10:13-ին կրկին անօդաչու է խոցել Ռումինիայի տարածքային ջրերի վրա։ Այդ մասին հայտնել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։

«Գլխավոր դատախազության իրականացրած քննության համաձայն, ուրբաթ առավոտյան խոցված անօդաչուն պատկանում է «Շահեդ» տիպին, որը Ռուսաստանի Դաշնությունն օգտագործել է Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում։ Երեկ և այսօր խոցված անօդաչուների վերաբերյալ քննությունը շարունակվում է։

Ռումինիան Ռուսաստանին բողոքի նոտա կուղարկի։ Անթույլատրելի է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակի խախտել Ռումինիայի օդային տարածքը, որը միաժամանակ ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության օդային տարածքն է։ Նման գործողություններն անընդունելի են, և մենք դրանց վերաբերվում ենք առավելագույն լրջությամբ՝ մեր դաշնակիցների հետ միասին»,- նշել է Դանը։

Source: https://news.am/hy/news/1051775