Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհամը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է քննադատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե դա բխի Բրիտանիայի ազգային շահերից։
Նա հավելել է, որ Թրամփի հետ իր առաջին զրույցը լավ է անցել։
Երբ նրան երկու անգամ հարցրել են՝ արդյոք վստահո՞ւմ է ԱՄՆ նախագահին, Բերնհամը պատասխանել է. «Աշխարհը փոխվում է, և ակնհայտ է, որ պետք է գնահատել իրադարձությունները դրանց զարգացմանը զուգընթաց»։
Հարցին, թե արդյոք պատրա՞ստ է քննադատել Թրամփին, եթե դա տեղին լինի, Բերնհամը պատասխանել է. «Իհարկե։ Առաջին հերթին պետք է պաշտպանենք մեր ազգային շահերը»։
Նա նաև հայտարարել է, որ իրեն մտահոգել է ԱՄՆ նախագահի կողմից Իրանի հետ հակամարտություն սկսելը, և ընդգծել, որ «չի լռելու այն մասին, ինչը ճիշտ է համարում»։
Source: https://news.am/hy/news/1051780