Իրանական հարվածների հետևանքով Քուվեյթի հարավում երկու հրդեհ է բռնկվել։ Դրա մասին հայտնել է էմիրության հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ ալ-Ղարիբը։

Նա նշել է, որ հրդեհներն արդեն տեղայնացվել են և հրշեջ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության տակ են։

«Զոհեր չկան, վնասը սահմանափակվում է նյութական կորուստներով»,- ալ-Ղարիբի խոսքերը մեջբերում է քուվեյթյան KUNA գործակալությունը։

Ավերածությունների պատճառների և չափերի մասին իշխանությունները դեռևս չեն հայտնել։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել արտակարգ ծառայությունները։

Source: https://news.am/hy/news/1050432