ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցի ընթացքում չեն նշվել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հանրաքվեի ստույգ ժամկետները, հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, սոտւյգ ժամկետներ չեն նշվել, բայց այնուամենայնիվ ընդգծվել է նման հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։ Դա շատ կարևոր է», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացման սոտւյգ ժամկետների մասին հարցին։
Երկուշաբթի օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։
Ավելի վաղ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հնարավոր է համարել Եվրամիությանը պաշտոնական հայտ ներկայացնելուց հետո ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը։
Source: https://news.am/hy/news/1052074