ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 28-ին, կազմել է 366.2 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.96 դրամ (աճել է 1.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.6098 դրամ (նվազել է 0.05 դրամով)։

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 362–364.5 դրամով, վաճառվում է 367-368.50 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 409 -412 դրամով, վաճառվում է 419–424 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում 3.7–4.53 դրամով, վաճառվում է 4.71–4.86 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 363 դրամով, վաճառվում՝ 365 դրամով:

Եվրոն գնվում է 412 դրամով, վաճառվում է 415 դրամով:

Ռուբլին գնվում է 4.32 դրամով, վաճառվում է 4.40 դրամով:

Source: https://news.am/hy/news/1052302