Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 30-ի գիշերը և ուշ երեկոյան սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Շիրակի որոշ տարածաշրջաններում երեկոյան ժամերին արևելյան և հարավ-արևելյան քամու պոռթկումների ուժգնությունը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ Օդի ջերմաստիճանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը էականորեն չի փոխվի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժեղանա մինչև 14-17 մ/վրկ։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +33+35 աստիճան։

Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +23+27,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+32,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +20+25,

Լոռիում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +20+24,

Տավուշում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +25+29,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +29+34,

Արարատում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +33+36,

Արմավիրում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +33+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +22+26,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +30+34,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+27։

Source: https://news.am/hy/news/1052291