Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը սուտ է անվանել New York Times պարբերականի հրապարակումն այն մասին, թե ռազմական գերատեսչությունն իբր իր կայքում նվազեցրել է Իրանում ամերիկացի զինծառայողների շրջանում կորուստների վիճակագրությունը՝ նյութն անվանելով «կեղծ նորությունների վատագույն օրինակներից մեկը»:
Հինգշաբթի New York Times-ը հայտնել էր, որ Պենտագոնի կայքում նշված Իրանում զոհված ամերիկացի զինվորականների թիվը հանկարծակի կրճատվել է: Պարբերականը պնդում էր, որ երեք ռազմական պաշտոնյաներ և Պենտագոնի ներկայացուցիչը հակասական բացատրություններ են տվել տեղի ունեցածի վերաբերյալ:
«Դա վատագույն օրինակներից մեկն է այն բանի, թե ինչպես են կեղծ նորություններ տարածող լրատվամիջոցները ոչնչից սուտ ստեղծում՝ ամերիկացի ժողովրդի շրջանում տագնապ առաջացնելու համար»,- X սոցիալական ցանցում գրել է Փարնելը:
Source: https://news.am/hy/news/1051568