Պակիստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մոհամմադ Իսհակ Դարը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ, հայտնում է Al Jazeera-ն։

Ինչպես հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը, կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները, դրանց թվում՝ իրավիճակը Կարմիր ծովում և Եմենի ափերի մոտ գտնվող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում։

Բանակցություններն անցկացվել են տարածաշրջանում շարունակվող լարվածության ֆոնին։ Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ քննարկվել են եմենյան հութիների գործողությունների հետևանքները, որոնք հուլիսի 20-ին հայտարարել էին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին՝ խաթարելով նավթի մատակարարումները, որոնք Հորմուզի նեղուցի փակվելուց հետո վերաուղղվել էին դեպի Կարմիր ծով։ Հաղորդվել է նաև, որ հութիները , ըստ ամենայնի, վճար կսահմանեն Բաբ էլ-Մանդեբի նեղուցով նավերի անցման համար։

Բացի դրանից, նախարարները ողջունել են արաբական և իսլամական երկրների հանդիպում անցկացնելու վերաբերյալ Հորդանանի նախաձեռնությունը՝ Պաղեստինում և բռնազավթված Արևմտյան ափին ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

Source: https://news.am/hy/news/1052594