Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվելու, հաղորդում է Reuters-ը։

Սա բացառում է հաջորդ տարի՝ նրա լիազորությունների ավարտից հետո, ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը և ավելի է ամրապնդում այն իշխանությունը, որը նա կիսում է իր կնոջ հետ։

«Այստեղ այլևս ընտրություններ չեն լինի, որպեսզի յանկիների (ԱՄՆ) և սոմոսականների աջակցությունը վայելող կուսակցությունները չկարողանան զավթել երկրի իշխանությունը», — հայտարարել է Օրտեգան։

2021 թվականի Նիկարագուայի վերջին ընտրությունները լայն արձագանք են ստացել այն բանից հետո, երբ Օրտեգան ձերբակալել էր ընդդիմադիրներին ու բիզնես ոլորտի առաջնորդներին, ինչպես նաև քրեականացրել այլախոհությունը։

Անցյալ տարի նա էլ ավելի է ամրապնդել իր իշխանությունը սահմանադրական մի շարք բարեփոխումների միջոցով՝ նախագահական ժամկետը երկարաձգելով մինչև վեց տարի։ Նա և իր կինը վերահսկում են պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ զինված ուժերն ու դատական համակարգը։

Source: https://news.am/hy/news/1050870