Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանձնարարել են Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ) քանդել այն ահաբեկչի տունը, որն ուրբաթ օրը Հորդանան գետի Արևմտյան ափին սպանել էր մի իսրայելցու։ Որոշումն ընդունվել է կառավարության նեղ կազմի անդամների և պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ խորհրդակցությունների արդյունքներով, հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։
«Նեթանյահուն և Կացը հանձնարարել են Իսրայելի պաշտպանության բանակին քանդել այսօրվա հարձակումն իրականացրած ահաբեկչի տունը, ուժ գործադրել ահաբեկչության օջախ հանդիսացող գյուղերում, այդ թվում՝ զենքի բռնագրավմամբ, աշխատանքի թույլտվությունների չեղարկմամբ և այլ միջոցներով, ինչպես նաև ուժեղացնել ստորաբաժանումներն ամբողջ Հուդեայում և Սամարիայում (Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական անվանումը)», - նշվել է հայտարարության մեջ։
Հուլիսի 23-ին և 24-ին Հորդանան գետի Արևմտյան ափին արմատականների երեք հարձակումների շարքի հետևանքով սպանվել է մեկ իսրայելցի, երկուսը վիրավորվել է։
Source: https://news.am/hy/news/1051559