2026 թվականին Ադրբեջանում մոտ 50 տղամարդ դարձել է ընտանեկան բռնության զոհ: Դրա մասին Modern.az-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Պետական կոմիտեի մամուլի քարտուղար Թեյմուր Մարդանօղլուն:
Նրա խոսքով՝ 2026 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Ադրբեջանի Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնախնդիրների պետական կոմիտե է ստացվել ընտանեկան բռնությանն առնչվող 292 դիմում: Դիմողների թվում են 230 կին, 47 տղամարդ և 15 երեխա:
Մարդանօղլուն նշել է, որ դիմումների ճնշող մեծամասնությունը կապված է ֆիզիկական և հոգեբանական բռնության փաստերի հետ: Դրան հետ մեկտեղ նաև տնտեսական բռնության դեպքեր են գրանցվել:
Source: https://news.am/hy/news/1051575