Մեծ Բրիտանիայում միլիոնատերերի թիվը նվազել է և հասել 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենացածր ցուցանիշին։ Այս մասին ասվում է Ադամ Սմիթի ինստիտուտի հետազոտության մեջ։

Ըստ ինստիտուտի մշակած վերլուծական գործիքի՝ եթե 2021 թվականին երկրում բնակվում էր 1 միլիոն ֆունտ ստերլինգ և ավելի գումար ունեցող ավելի քան 1 միլիոն մարդ, ապա վերջին հինգ տարում այդ ցուցանիշը կրճատվել է՝ հասնելով ընդամենը 422 հազարի: Սա վերադարձ է մինչև անգամ 2008 թվականի մակարդակին:

Հիմնական պատճառները բարձր տոկոսադրույքներն են, բրիտանական տնտեսության նկատմամբ վստահության բացակայությունը, իրական ակտիվների գների անկումը, հարկերի բարձր մակարդակը և այլ գործոններ։

Հետազոտողները զգուշացնում են, որ հարուստ բնակչության այս արտահոսքը կարող է կործանարար լինել երկրի համար։ Վերջիններս առանցքային դեր ունեն բրիտանական տնտեսության զարգացման գործում, քանի որ նոր աշխատատեղեր են ստեղծում բնակչության համար:

Source: https://news.am/hy/news/1052023