Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն ընդունել է վարչապետ Քիր Սթարմերի հրաժարականը։ Այս մասին, հղում անելով BBC-ին, հայտնել է Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը։

«Խորհրդարանի անդամ, սեր Քիր Սթարմերն այս առավոտ ունկնդրություն է ունեցել թագավորի մոտ և ներկայացրել է վարչապետի և Գանձապետարանի առաջին լորդի պաշտոնից իր հրաժարականը, որը Նորին Մեծությունն ակնածանքով ընդունել է։ Թագավորն ընդունել է նաև լեդի Սթարմերին», — ասված է հայտարարության մեջ։

Որպես վարչապետ իր եզրափակիչ ելույթում նա ամենայն բարիք է մաղթել իր հաջորդին։

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է դարձել Էնդի Բըրնհեմը։ Մինչ այս քաղաքական գործիչը հայտնի էր որպես Մեծ Մանչեսթերի քաղաքապետ և Լեյբորիստական կուսակցության առաջնորդ։ Շուտով թագավորը նրան կընդունի Բուքինգհեմյան պալատում՝ կառավարություն ձևավորելու համար։ Այնուհետև Բըրնհեմը ելույթ կունենա Դաունինգ ստրիթում։

Քիր Սթարմերի հրաժարականը նշանակում է, որ ներկայումս կա ապրող ինը նախկին վարչապետ․ սա ռեկորդային ցուցանիշ է, նշում է BBC-ն։

Source: https://news.am/hy/news/1050723