Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնեմը Բրիտանիա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն դիմավորել է HMS Queen Elizabeth ավիակրի վրա, հայտնում է BBC-ն:
«Վլադիմիր, դու առաջին [օտարերկրյա] ղեկավարն ես, որին ես անձամբ ընդունում եմ պաշտոնը ստանձնելուց հետո, և դա պատահականություն չէ: Դա ծայրաստիճան հստակ ազդանշան է. մենք 100%-ով Ուկրաինայի հետ ենք, անձամբ եր 100%-ով ձեզ հետ եմ, և ես լիովին պահպանելու եմ Ուկրաինայի առջև բոլոր պարտավորությունները, որոնք մեր երկիրը ստանձնել է»,- նշել է Բըրնեմը:
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ պատվիրակությունները քննարկել են երկնքում և ծովում Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև համատեղ ռազմական արտադրության զարգացումը:
Բացի դրանից, Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բրիտանիային՝ Ուկրաինային ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաների փոխանցման համար: Տեղեկությունը, ըստ որի Ուկրաինան անօդաչու թռչող սարքերը հայտնաբերումից պաշտպանելու համար նախատեսված Stone Cloak ՌԷՊ համակարգի արտոնագիր է ստանալու, ավելի վաղ կառավարությանը հղումով հայտնել էր բրիտանական մամուլը, իսկ այնուհետև դրա մասին պաշտոնապես հայտարարել է ինքը՝ Էնդի Բըրնեմը:
Source: https://news.am/hy/news/1051984