Մոսկվայի մարզում՝ Զվենիգորոդի մոտ գտնվող Լուցինո գյուղի հարևանությամբ, ռուսական Սու-57 կործանիչ է կործանվել, գրում է Mash-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ օդաչուն կարողացել է կատապուլտվել, իսկ ինքնաթիռն ընկել է դաշտը: Նշվում է, որ դա եղել է ուսումնամարզական թռիչք: Ինչպես հայտնում է Օդինցովոյի տեղեկատվական կենտրոնը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Կործանման պատճառները պարզվում են: Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ տեղի բնակիչներն վտանգ չի սպառնում:
Սու-57-ը ռուսական նորագույն բազմաթիրախ կործանիչ է, որը ՌԴ օդատիեզերական ուժերի սպառազինության մեջ է ընդգրկվել 2020 թվականի վերջին: 2023 թվականի վերջի դրությամբ արտադրվել է 22 նման ինքնաթիռ: Միավորված ավիաշինարարական կորպորացիայի («Ռոստեխ»-ի կազմում) գլխավոր տնօրեն Վադիմ Բադեխան հայտարարել էր, որ «Սու-57-ը հինգերորդ սերնդի միակ ինքնաթիռն է, որը մասնակցում է իրական ռազմական գործողությունների»՝ նկատի ունենալով Ուկրաինայի դեմ պատերազմը:
Source: https://news.am/hy/news/1051350