Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարների ընդհանուր ֆոտոսեսիայի ժամանակ հայտնվել է արևային ակնոցներով։

Այսպես կոչված «ընտանեկան լուսանկարում» Մակրոնը կանգնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Ստուբի միջև։

Մակրոնը բազմիցս հանրության առաջ հայտնվել է արևային ակնոցներով։ Agence France-Presse-ը, հղում անելով ֆրանսիացի առաջնորդի շրջապատին, հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահը «աչքերի հետ խնդիր ունի»։ Ավելի վաղ ֆրանսիական «Պատրիոտներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն կատակել էր, թե Մակրոնը մուգ ակնոց էր կրում կնոջ՝ Բրիջիթի հասցրած ապտակի պատճառով։

Source: https://news.am/hy/news/1048590