Առնվազն 32 խաղաղ բնակիչ է սպանվել վերջին 72 ժամվա ընթացքում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելքում «Դեմոկրատական ուժերի դաշինքին» վերագրվող երկու հարձակման հետևանքով, հաղորդում է Синьхуа-ն։
Հարձակումները թիրախավորել են Մամբասա տարածքի գյուղերը։ Տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտնել են, որ զոհերի թիվը մնում է նախնական, քանի որ որոնողական գործողությունները շարունակվում են։
Բռնության սրումը տեղահանության նոր ալիք է առաջացրել տուժած գյուղերում և հարևան համայնքներում։ Բնակիչները փախչում են՝ վախենալով հետագա ներխուժումներից։
Source: https://news.am/hy/news/1051773