Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում են Կրեմլից:

Վլադիմիր Պուտինը հաստատել է հավատարմությունը 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությանը՝ Եվրոպական միությանը միանալուն ուղղված Հայաստանի Հանրապետության գործողությունների վերաբերյալ:

Մասնավորապես, ընդգծվել է Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետներում ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ կազմում հետագա մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը:

Source: https://news.am/hy/news/1051967