Չեռնոգորիան վիզային ռեժիմ է մտցրել Բելառուսի, Չինաստանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի քաղաքացիների համար: Այս մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ից:

Նշված երկրների քաղաքացիներին 2026 թվականի նոյեմբերի 1-ից Չեռնոգորիա մուտք գործելու համար վիզա կպահանջվի:

Նշվում է, որ առաջիկայում վիզաների կենտրոններ կբացվեն Պակիստանում, Չինաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Ֆիլիպիններում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Բելառուսում, Նեպալում և Ուզբեկստանում, ինչպես նաև ծրագրվում է ցանցի ընդլայնում դեպի Հորդանան, Քուվեյթ, Թաիլանդ և Ինդոնեզիա:

Source: https://news.am/hy/news/1051954