ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 27-ին, կազմել է 366.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.85 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.91 դրամ (աճել է 1.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.7052 դրամ (աճել է 0.03)։
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 362–364 դրամով, վաճառվում է 367-368.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410.5-412 դրամով, վաճառվում է 418.5–424.50 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում 4–4.54 դրամով, վաճառվում է 4.75–4.88 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 362 դրամով, վաճառվում՝ 364.5 դրամով:
Եվրոն գնվում է 411 դրամով, վաճառվում է 415.2 դրամով:
Ռուբլին գնվում է 4.20 դրամով, վաճառվում է 4.35 դրամով:
Source: https://news.am/hy/news/1051938