2026 թվականի հուլիսի 23-ին Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի Ռոսսելխոզնաձորի վարչության վերահսկողությամբ Սմոլենսկի մարզում Հայաստանից ծագող թարմ կտրած վարդերի խոշոր խմբաքանակ է ոչնչացվել: Դրա մասին հայտնում է Ռոսսելխոզնաձորը:

Այդ միջոցը կիրառվել է Ռուսաստան կարանտինային արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով:

2026 թվականի հունիսի 18-ին գերատեսչության տեսուչները Սմոլենսկի մաքսատան աշխատակիցների հետ համատեղ պահվել են 39.2 հազար ծաղիկ:

Այս խմբաքանակը փոխադրող տրանսպորտային միջոցը, որը վարում էր Բելառուսի քաղաքացին, Մինսկի մարզից ուղևորվում էր Մոսկվա: Ընդ որում, ուղեկցող փաստաթղթերում բեռը փոխադրողի կողմից հայտարարագրված էր որպես ոչ ալկոհոլային տոնուսավորող ըմպելիքներ:

Բեռնախցիկի զննման ընթացքում հայտնաբերվել են ծաղիկներ, որոնց համար բացակայում էին բուսասանիտարական և ապրանքաուղեկից փաստաթղթերը: Մակնշման պիտակների պահպանված հատվածներում նշված է եղել դրանց հայկական ծագումը:

2026 թվականի հունիսի 12-ին Ռոսսելխոզնաձորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող կարանտինային արտադրանքի՝ Ռուսաստան ներմուծման, ինչպես նաև նրա տարածքով տարանցման վրա: Սահմանափակումները մտցվել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան՝ երկրի տարածք վտանգավոր կարանտինային օբյեկտների թափանցումը կանխելու նպատակով:

Ռուսական շուկա նշված ապրանքատեսակների մատակարարման արգելքի, ինչպես նաև տեղափոխման անվտանգությունն ու օրինականությունը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով, Ռոսսելխոզնաձորի վարչության որոշմամբ վարդերի այս խմբաքանակը ոչնչացվել է: Փոխադրողը վարչական պատասխանատվության է ենթարկվել:

Source: https://news.am/hy/news/1051969