Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն տեսչական մարմնի ղեկավար կազմի մասնակցությամբ, որի ընթացքում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները։
Խորհրդակցության ընթացքում ոլորտային վարչությունների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված վերահսկողական միջոցառումների, ստուգումների, դիտարկումների, գործունեության կասեցումների, հարուցված վարչական վարույթների, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների արդյունքներն ու հիմնական ցուցանիշները։
Տեսչական մարմնի ղեկավարը, մանրամասն վերլուծելով ստորաբաժանումների գործունեության հիմնական ցուցանիշները և գնահատելով իրականացված աշխատանքների արդյունավետությունը, նախանշել է 2026 թվականի երկրորդ կիսամյակի առաջնահերթությունները և տվել մի շարք հանձնարարականներ՝ թվայնացման գործընթացի, ընդերքօգտագործման, կենսաբազմազանության, մթնոլորտային օդի և ջրերի պահպանության ուղղություններով՝ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման նպատակով։
Առանձնահատուկ քննարկվել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը, տրվել են հանձնարարկաններ տեսչական մարմնին վերապահված բոլոր գործառույթների և միջոցառումների պատշաճ, համակարգված ու բարձր մակարդակով իրականացման վերաբերյալ։
Source: https://news.am/hy/news/1051561